Գրոհայինները շարունակում են ինտենսիվ ռմբակոծել Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերը. մեկ օրում զոհվել են 15 խաղաղ բնակիչներ, ավելի քան 150-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Նախնական տվյալներով՝ միայն անցած մեկ օրվա ընթացքում քաղաքի ուղղությամբ ավելի քան 100 արկ է արձակվել։ Հալեպի կենտրոնական հիվանդանոցը գերբեռնված է։