ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սկսել է աշխատանքը Ֆրանսիայի կողմից նախապատրաստված բանաձևի նախագծի վրա, որն ուղղված է Հալեպում հրադադարի ռեժիմի հաստատմանը: Ռուսաստանը, որը Անվտանգության խորհրդի մշտական անդամ է և վետոյի իրավունք ունի, կասկածներ ունի փաստաթղթի որոշ դրույթների հետ կապված. գրում է Ria.ru-ն:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը հայտնել է, որ նախագծի քննարկմանը մասնակցում են խորհրդի բոլոր անդամ երկրների փորձագետները։ Դելատրը նշել է, որ ներկայումս Անվտանգության խորհրդի բոլոր անդամները հայտնել են այդ բանակցություններին մասնակցելու իրենց պատրաստակամության մասին։
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ֆրանսիայի ներկայացրած փաստաթուղթը քննարկվում է, սակայն դրա շուրջ կան որոշ հարցեր։