Սիրիական բանակը Հալեպում գործողություններ է իրականացնում, որպեսզի ճանապարհ հարթի դեպի Դեր Զոր և Ռաքքա, որտեղ խոշոր ահաբեկչական խմբավորումներ են կենտրոնացած:
«Այս պահին մարտեր են ընթանում Հալեպ քաղաքում: Դա անհրաժեշտ է, որ մեր զորքերը կարողանան հարձակվել Ռաքքայի և Դեր Զորի ուղությամբ»,- ասել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Ֆեյսալ Միքդադը: Նրա հավաստմամբ սիրիական բանակը կհասնի այն բոլոր բնակավայրերը, որտեղ ահաբեկչական խմբավորումներ են գործում: