տուն Լուրեր Հակոբ Սիմիդյանը՝ «Իմ քայլը» խմբակցության քարտուղա՞ր. պարզաբանում

Հակոբ Սիմիդյանը՝ «Իմ քայլը» խմբակցության քարտուղա՞ր. պարզաբանում

171
0

Ըստ  շրջանառվող լուրերի՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար կնշանակվի մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, իսկ խմբակցության քարտուղար՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Սիմիդյանը:

Araratnews.am-ը զանգահարեց Հակոբ Սիմիդյանին՝ լուրերի հավաստիությունը ստուգելու: «Չեմ կարող ասել: Քննարկումներ կան, որոնց ես չեմ մասնակցում»,- ասաց  Հակոբ Սիմիդյանը:

Լիլիթ Մակունցի հետ կապ հաստատել չհաջողվեց: նա հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Սոնա Դավթյան