տուն Լուրեր Հակոբ Ինջիղուլյանը անցել է ժամանակավոր ծառայության. Արծրուն Հովհաննիսյան

Հակոբ Ինջիղուլյանը անցել է ժամանակավոր ծառայության. Արծրուն Հովհաննիսյան

137
0

Artsrun-Hovhannisyan

«Հակոբ Ինջիղուլյանը անցել է ժամանակավոր ծառայության»,- այս մասին AraratNews-ի հետ զրույցում հայտնեց Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց մեզ նաև Ինջիղուլյանի առողջական վիճակը, հայտնելով, որ նա հիմա իրեն շատ ավելի լավ է զգում և որևէ խնդիր չունի առողջության հետ: Ինչպես արդեն հայտնել էինք, Ինջիղուլյանը գերությունից վերադառնալով ձեռք էր երել մի շարք առողջական խնդիրներ, և ստացել ստացիոնար բուժում:
«Ինջիղուլյանի հետ ամեն ինչ կարգին է, նա ծառայում է, զինվորականները նրա հանդեպ շատ բարեհամբույր են, որևէ խնդիր չկա: Իսկ հետագայում Ինջիղուլյանը հնարավոր է անցնի նույնիսկ պայմանագրային զինծառայության»,- վերջում հայտնեց պաշտպանության նախարարի մամլո խոսնակը: