Հակասիրիական ուժերը հնարավոր ամեն ինչ օգտագործում են Սիրիայում պատերազմը շարունակելու նպատակով` այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Նրա խոսքով` Սիրիայի թշնամական ուժերը ներկայումս իրենց ողջ հնարավորություններն ու էներգիան օգտագործում են, որպեսզի (Սիրիայում) ահաբեկչական պատերազմը շարունակվի՝ հաղորդում է TASS-ը:
Այս մասին Ասադը հայտարարել է Դամասկոսում այցով գտնվող Իրանի ԱԳ նախարարի օգնականի հետ հանդիպման ժամանակ: