«Վերնիսաժի» գործով դատական նիստին այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով վկաները հակասական ցուցմունքներ տվեցին։
55-ամյա Նորիկ Սարգսյանը պատմեց, որ դեպքի օրն առևտուր է արել «Վերնիսաժում» և շատ քիչ բան է տեսել, քանի որ կրակոցները հնչելուն պես թաքնվել է։
Դատախազը հակասություններ նկատեց վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև և միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը։ Նախաքննական ցուցմունքում վկան պատմել էր, որ սպիտակ և սև մեքենաների վարորդների միջև վիճաբանություն է եղել, հայհոյանքներ է լսել, այնուհետև՝ կրակոցներ, մինչդեռ դատարանում ասաց, որ ինքը թաքնված է եղել և ոչինչ չի տեսել։
Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ վիճաբանություն է սկսվել սև և սպիտակ մեքենաների վարոդների միջև, հետո նրանց են մոտեցել անվտանգության աշխատակիցներ, որից հետո նրանք իջել են ստորգետնյա ավտոկայանատեղի, հետո հնչել են կրակոցներ։ Վկան նաև տեսել է, որ շենքի շքամուտքից մի երիտասարդ տղա վիրավորված դուրս է եկել։
Մանրամասներըˋ սկզբնաղբյուրում: