տուն Քաղաքական Միջազգային Հակառուսական պատժամիջոցները կպահպանվեն մինչեւ Մինսկի համաձայնագրերի կատարումը

Հակառուսական պատժամիջոցները կպահպանվեն մինչեւ Մինսկի համաձայնագրերի կատարումը

83
0

john-kerry_2429306bՌուսաստանի նկատմամբ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ընդունած պատժամիջոցները կպահպանվեն մինչեւ Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրերի լիատակար իրականացումը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, փոխանցում է Gaeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ն եւ Եվրոպան կշարունակեն միասնական մնալ ինչպես պատժամիջոցները պաշտպանելու, այնպես էլ Ուկրաինայի օգնության հարցում»,- ասել է նա Մյունխենի անվտանգության կոնֆերանսին:

Քերրին նաեւ նշել է, որ Ռուսաստանի աջեւ պարզ ընտրություն է՝ ամբողջովին կատարել Մինսկի համաձայնագրերը կամ շարունակել կրել պատժամիջոցների տնտեսական վնասը: