Տավուշի մարզից « Էրեբունի» ԲԿ տեղափոխված հիվանդի վիճակը կայուն է գնահատվում: Այս մասին, Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը, անդրադառնալով երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում հակառակորդ կրակոցից հրազենային վիրավորվում ստացած 64-ամյա Նորիկ Ալիխանյանի վիճակին: « Տուժածի մոտ առկա է ձախ ուսագլխի հրազենային գնդակային վիրավորում. հիմնականում վնասվել են փափուկ հյուսվածքները, վերքը չթափանցող է: Հիվանդն ունի նաև երրորդ կողի կոտրվածք»,- ասաց Հունանյանը, հավելելով, որ մինչև «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելը Իջևանի բժշկական կենտրոնում նախնական մշակման է ենթարկել վերքը, դադարեցվել է արնահոսությունը:
« ԲԿ-ում անմիջապես առաջնային մշակման է ենթարկվել վերքը, հեռացվել են օտար մարմինները: Հիվանդը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի և բուժումը կշարունակի ստանալ կրծքային վիրաբուժության բաժանմունքում: Վիրահատության կարիք տուժածը չի ունենա»,- ասաց Շուշան Հունանյանը: