ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ սահմանին վիճակը միջին լարվածության է:
«Հակառակորդը կրակում է և դիրքերի, և գյուղերի ուղղությամբ, կրակոցները: Կրակոցները ոչ շատ են եղել, ոչ` քիչ»,- նշեց ՊՆ մամուլի խոսնակը:
Մեր տեղեկություններով` այսօր առավոտյան կրակել են նաև Տավուշի մարզի Չորաթան համայնքի խաղողի այգիներում աշխատող գյուղացիների վրա, ինչը հաստատեց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը` ավելացնելով. «Առավոտյան կրակել են, բայց հիմա հանդարտ է, ժողովուրդը` իր գործին» Ինչպես Չորաթանում, այնպես էլ այլ հայկական գյուղերում զոհեր և վիրավորներ չկան: