տուն Լուրեր Հակառակորդը կրակել է Բաղանիսի ուղղությամբ. վնասները նյութական են (լուսանկարներ)

Հակառակորդը կրակել է Բաղանիսի ուղղությամբ. վնասները նյութական են (լուսանկարներ)

110
0

baghanis

Անցած գիշեր հայ-ադրբեջանական սահմանն անհանգիստ է եղել: Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Նոյեմբերյանի հատվածում: Կեսգիշերին մոտ կրակել են Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ: Գյուղապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որտեղ երեւում է, որ Բաղանիսում բնակիչներին նյութական վնասներ են պատճառվել: Կոտրվել են լուսամուտների ու դռների ապակիներ:

Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

11391774_852420591514222_6489065825743307180_n

11391747_852420668180881_1416564035265782410_n

11391750_852420771514204_7204426845610552193_n