տուն Լուրեր Հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 70 անգամ՝ կիրառելով նաև ԶՈւ-23-2 զենիթային համակարգ

Հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 70 անգամ՝ կիրառելով նաև ԶՈւ-23-2 զենիթային համակարգ

118
0

arm145588678126

Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 70 անգամ:

Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ կիրառել է ՌՊԳ-7 (1 արկ)  տիպի նռնականետ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ` ԶՈւ-23-2 տիպի զենիթային համակարգ (1 կրակոց):

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: