տուն Արցախ Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց

79
0

zinvor2

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: