տուն Լուրեր Հակառակորդը բազմիցս խախտել է հրադադարը, ձեռնարկել է հետախուզադիվերսիոն 2 փորձ և հետ...

Հակառակորդը բազմիցս խախտել է հրադադարը, ձեռնարկել է հետախուզադիվերսիոն 2 փորձ և հետ շպրտվել

114
0

image15

Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերիշփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջպայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր: Հակառակորդը բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների և ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:

Լուսանկարներում հայ խաղաղ բնակչության դեմ հանցագործություններ կատարած ադրբեջանական հրոսակախմբի դիակներն են:

ma

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն