Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հաստատել է, որ հունական կողմի պատրաստակամությունը՝ շարոանակելու կիպրական հակամարտության կարգավորումը: Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից:
Հիշեցնենք, որ 1974թ.-ի թուրքական ներխուժումից հետո Կիպրոսը փաստացի տոհված է երկու մասի: Հյուսիսային Կիպրոսը մինչև այժմ ճանաչել է միայն Թուրքիան: Կղզու վերամիավորման շուրջ բանակցությունները 2-ամյա ընդմիջումից հետո վերսկսվել են այս տարվա փետրվարին:
Անաստասիադիսի խոսքերով՝ կա կիպրական խնդրի լուծման միայն մեկ ուղի՝ երկու հատվածները միավորել մեկ դաշնության մեջ, որը կունենա միասնական ինքնիշխանություն ու քաղաքացիություն:
Դրա հետ կապված, Կիպրոսի նախագահը Թուրքիային կոչ է արել կառուցողական ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: