տուն Լուրեր Հակակարկտային կրակոցներ 24 գյուղում

Հակակարկտային կրակոցներ 24 գյուղում

85
0

karkutԱպրիլի 7-ին, ժամը 13.35-ից մինչեւ 14.35-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 69 կայանքներից Արմավիրի մարզի 22 գյուղերի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 13892 կրակոց:

ԱԻՆ-ից  հայտնում են, որ այդ գյուղերն են. Արաքս, Արեւադաշտ, Դալարիկ, Շենիկ, Բամբակաշատ, Այգեշատ, Մրգաշատ, Ալաշկերտ, Արմավիր, Նոր Կեսարիա, Շենավան, Ջանֆիդա, Արգավանդ, Արազափ, Մարգարա, Վարդանաշեն, Նալբանդյան, Ջրառատ, Երասխահուն, Արտամետ, Փշատավան եւ Բագարան: