Փոքր երեխաները, ովքեր հակաբորբոքայիններով բուժում են ստանում, ավելի են հակված ճարպակալության։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ամերիկյայն բժշկական ասոցիացիայի JAMA Pediatrics ամսագրում տպագրված հետազոտության համաձայն՝ երկու տարեկանից փոքր երեխաները, որոնք 4 և ավելի անգամ բուժում են ստացել հակաբորբոքային դեղամիջոցներով, ապագայում 10 տոկոսով ավելի շատ են տառապում ճարպակալությունից։
Սակայն նրանք առայժմ չեն կարողացել պարզել, թե ինչ կապ կա և ինչ մեխանիզմներով է տեղի ունենում այդ փոխազդեցությունը։