Եվրոպական դատարանը Ադրբեջանում մարդու իրավունքների հարցով բանաձևն ընդունել է հայկական լոբբիի ազդեցության տակ: Դրա մասին հայտարարել է Եվրամիության հարցերով Թուրքիայի նախկին նախարար Էղեմեն Բաղըշը, հաղորդում է Trend գործակալությունը:
Նրա խոսքով` Եվրախորհրդարանում կան պատգամավորներ, որոնք նույնիսկ քարտեզի վրա չեն կարող ցույց տալ, թե որտեղ է Ադրբեջանը: «Կարծում եմ, որ ընդունված բանաձևը որևէ ազդեցություն չի ունենա Ադրբեջանի վրա», — ասել է Բաղըշը: Նախկին նախարարի խոսքով` վերջին շրջանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կարելի է նկատել հայամետ լոբբիի ակտիվացումը, որը ցանկանում է վնասել Ադրբեջանին:
«Կարծում եմ, մենք պետք է ունենանք մարտավարություն և անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբ», — ասել է նա: