տուն Լուրեր ՀԱԿ-ն առաջարկում է կիրառել ընտրացուցակները մաքրելու վրացիների փորձը (տեսանյութ)

ՀԱԿ-ն առաջարկում է կիրառել ընտրացուցակները մաքրելու վրացիների փորձը (տեսանյութ)

90
0

 

Aram-Manukyan2

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ու  արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանն անցած շաբաթ Վրաստանում  են եղել: ԱԺ-ում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարեցին` գնացել էին մեկ հարց ճշտելու, թե ինչպես են Վրաստանում մաքրել ընտրացուցակները:

«Մենք տեղեկություն ունեինք, որ իրենք երկար տարիներ աշխատել  են այդ բնագավառում և լուրջ հաջողություն են արձանագրել, դա դառնալու է մեր չորս պահանջներից մեկն իշխանություններին»,-ասաց Արամ Մանուկյանը:

Խոսքն, ինչպես արդեն բազմիցս ՀԱԿ-ի կողմից բարձրաձայնվել է , ուռճացված ցուցակների մաքրումն է: Ըստ պարոն Մանուկյանի ներկայացրած տվյալների` Վրաստանում այդ գործընթացը սկսել են 2011թ-ին  ու 11 հազար մարդ, աշխատելով մի քանի ամիս, ընտրացուցակում ընդգրկված 3.5 միլիոն ընտրողներից  հանել են 400 հազարին:

«Արդյունքում`  ցուցակները մեռած հոգիներից ու արտասահամանում բնակվողներից մաքրելուց հասել են քաղաքացիների շրջանում վստահության բարձրացմանը»,- ասաց ՀԱԿ պատգամավորն ու նշեց` դրա մասին են վկայում բնակչության շրջանում արված հարցումները:

Մանրամասները` տեսանյութում: