ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ամփոփելով քառօրյան, նշեց, որ իշխանություններն ամեն ինչ արեցին երկրի քաղաքացիների հուզող ամենակարևոր հարցերի քննարկումից խուսափելու համարˋ խախտելով մի շարք օրենքներ:
«ՎՊ-ի հաշվետվության քննարկումը վերածվեց խեղկատակության,- ասաց Լևոն Զուրաբյանը,- ես նորից հարցնում եմˋ ո՞ւր է Իշխան Զաքարյանը»:
ՀԱԿ պատգամվորն անգամ լրագրողներին դիմեց հարցով, թե ով է տեսել Իշխան Զաքարյանին:
«Այն պահից սկսած, երբ ԱԺ ընդդիմությունը հայտնեց հետախուզում Իշխան Զաքարյանի հանդեպ, նա վերցրեց արձակուրդ»,- ասաց Լևոն Զուրաբյանն ու վստահություն հայտնեց, որ գիտիˋ որտեղ է Իշխան Զաքարյանը. նա գտնվում է Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
«Օգնեք գտնել Իշխան Զաքարյանին, ինչո՞ւ նա որևէ մեկի հետ կոնտակտի դուրս չի գալիս»,- պարբերաբար կրկնեց ՀԱԿ պատգամավորը:
Լևոն Զուրաբյանը խոսեց նաև ԲՀԿ-ի անցկացրած համաժոովիցˋ նշելով, որ թռուցիկ հետևել է համաժողովին ու կարող է մի բան նշել, որ ԲՀԿ-ն իրենց համար վստահելի գործընկեր է. «ԲՀԿ-ն հարց դրեց արտահերթ ընտրություններ անցկացնելու, և դա ողջունելի է»,- ասաց պատգամավորն ու ավելացրեց նաևˋ պետք է պարտադրել իշխանություններին հեռանալ:
Լևոն Զուրաբյանի կարծիքովˋ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի դիրքորոշումներն այս առումով գնալով համընկնում են: