տուն Լուրեր ՀԱԿ-ը ՄԻՊ թեկնածո՞ւ կներկայացնի

ՀԱԿ-ը ՄԻՊ թեկնածո՞ւ կներկայացնի

128
0

HAK-xmbakcutyun

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը դեռ ՄԻՊ թեկնածու չունի, եւ  իրենց կողմից օբուդսմենի թեկնածուի հարցը չի քննարկվել: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե  դեռ թեկնածու չունեն, բայց առաջիկայում, ամենայն հավանականությամբ, խմբակցությունում կքննարկեն այդ հարցը:

Հիշեցնենք, որ խմբակցությունները կարող են ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի իրենց թեկնածուին մինչև փետրվարի 9-ը:

Նշենք, որ մյուս խմբակցությունները եւս թեկնածուներ առաջադրել չեն շտապում: Առայժմ շրջանառության մեջ է դրվել երկու հոգու անուն` իրավապաշտպան Նարեկ Ալոյան, եւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյան: