տուն Լուրեր ՀԱԿ-ը դեռ փողոց դուրս չի գա

ՀԱԿ-ը դեռ փողոց դուրս չի գա

104
0

maxresdefault

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով 4+4+4 ձեւաչափի ձախողմանը, նշեց, որ կար հստակ օրակարգ, որի տակ բազմաթիվ կազմակերպություններ եւ կուսակցություններ էին միացել: «Մենք երկրորդ հինգ կետը ընդգրկեցինք եւ գրավոր ներկայացրեցինք իշխանությանը, որ կոմպրոմիս էր արդեն: Այսինքն մենք այդ փաստաթղթով արդեն իսկ կոմպրոմիս տվեցինք»,- ասաց Մանուկյանը: Նա գտնում է, որ կոնսոլիդացիա կա, բայց միայն սահմանի հետ կապված: ՀԱԿ-ը նրա խոսքով կշարունակի քննադատել իշխանություններին: «Մենք ներկայացրել ենք առաջարկներ, ընդ որում այնպիսի կետ, որն իրենց ուզածն է: Ասել ենք, եկեք միասին ընդունեք»,- ասաց Մանուկյանը:  Նա նշեց, թե իշխանությունները թող բարի լինեն պատասխանեն: «Իրանք պարտավոր են շատ արագ արձագանքել:Եթե չանեն, կնշանակի, որ իրենք չեն ընդունում քաղաքացիական հասարակության, միջազգային կառույցների առաջարկները: Հստակ մենք ասել ենք, որ կան առաջարկներ, ընդունեք»,- ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

Արամ Մանուկյանն այս պահին չգիտի, թե իշխանությունն ինչ վնաս կկրի, եթե չընդունի ընդդիմության առաջարկությունները: «Մենք լավ բան ենք առաջարկում, որ լինի լավ օրենք, որ հասարակությունը վստահի իշխանություններին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է  պայքարը հրապարակային, փողոց տեղափոխելու վերաբերյալ լրագրողների հարցերին, ապա Արամ Մանուկյանն ասաց, թե քանի դեռ սահմանին վտանգ կա, իրենք այս պահին փողոց  դուրս գալ չեն պատրաստվում: