տուն Տնտեսական Հաջորդի հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել. Բաբկեն Պիպոյանը՝ Եղվարդի մանկապարտեզում...

Հաջորդի հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել. Բաբկեն Պիպոյանը՝ Եղվարդի մանկապարտեզում գրանցված դեպքի մասին

121
0

Babken Pipoyan

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզում գրանցվեց երեխաների զանգվածային թունավորում, ավելի քան 100 երեխաներ տեղափոխվեցին տարբեր բուժհաստատություններ: Օրեր անց պարզվեց, որ երեխաների մոտ հայտնաբերվել է շիգելլոզ՝ դիզենտերիա հիվանդություն: Մինչ օրս չկա որևէ մեկնաբանություն՝ ինչն է հանդիսացել հիվանդության պատճառ, իսկ պատկան մարմինները լռում են կամ առավելուգույնը պրոբլեմը բարդում մեկը մյուսի վրա: Բոլորը պետք է քաջ գիտակցեն, որ եթե չբացահայտվի պրոբլեմի իրական պատճառը, ապա մեղավոր են լինելու հավասարապես թե՛ Առողջապահության նախարարությունը, թե՛ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
Մասսայական թունավորման դեպքում երեխաներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո առաջին հերթին պետք է պարզվեին հիվանդության առաջացման պատճառներն ու մեղավորները: Միայն եթե բոլոր մեղավորները պատժվեն, հնարավոր կլինի բացառել հերթական ցավալի դեպքի գրանցումը: Բոլորը պետք է գիտակցեն, որ եթե չպարզվի հիվանդության առաջացման իրական պատճառը, պատիժը լինելու է շատ ավելի խիստ, քանզի իրենց անմիջական պարտականությունների մեջ առաջին գործառույթը պատճառը պարզելն է, իսկ պատճառը չպարզելը՝ ամենամեծ աշխատանքային թերացումը:
Բարեբախտաբար, բոլոր երեխաներն արդեն դուրս են գրվել, բայց դա չի նշանակում, որ կարելի է մոռանալ արձանագրված դեպքը և սպասել հաջորդին՝ առավել ևս պետք է գիտակցել, որ հաջորդի հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել»: