«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հավասարվել է Մադրիդի «Ռեալի» և «Շալկեի» նախկին խաղացող Ռաուլին՝ Չեմպիոնների լիգայում անցկացրած խաղերի քանակով։
Չավին երեկ մասնակցել է Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի հետ առաջին տուրի հանդիպմանը՝ Չեմպիոնների լիգայի հիմնական մրցաշարում անցկացնելով իր 142-րդ խաղը։ Մինչ այդ նա մեկ խաղով զիջում էր Ռաուլին։ Եթե Չավին մասնակցի ՊՍԺ-ի հետ հաջորդ տուրի հանդիպմանը, ապա կդառնա բացարձակ ռեկորդակիր։
Բացարձակ ռեկորդը պատկանում է Ռայան Գիգզին, ով 151 խաղ է անցկացրել Չեմպիոնների լիգայում՝ հաշվի առնելով նաև որակավորման փուլի խաղը։ Այս առումով, Չավին նրանից հետ է մնում 3 խաղով։