Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում ակնարկել է, որ կարող է վերադառնալ հայրենիք 2015 թվականին: Հիշեցնենք, որ Սաակաշվիլին մեղադրվում է մի շարք գործերով և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
«Շնորհակալություն բոլորին ծննդյանս օրվա կապակցությամբ հղված շնորհավորանքների համար: Հաջորդ տարի կհանդիպենք Վրաստանում», — գրել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններից կարճ ժամանակ անց Սաակաշվիլին լքել է երկիրը` իմանալով իր դեմ սկսված դատական հետապնդման մասին: