Լուսանկարը՝ hetq.am-ի
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ խորհրդարանը պետք է լուծարվի` նման հայտարարությամբ հանդես եկավ պատգամավորն այսօր մեկնարկած նիստում:
«Այն պահանջները, որ դրված են հանրության կողմից՝ լուծարել կառավարությունը, խորհրդարանը, Բաղրամյան 26-ը, պետք է կատարվեն: Բոլորին պետք է ուղարկել դատարան, որ նստեն մեղադրյալի աթոռին եւ հետ վերադարձնեն ժողովրդից հափշտակած թե նյութական միջոցները, թե հանրային միջոցները: Ամեն ինչ, որ յուրացրել եք, պետք է հետ վերադարձնեք»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ հաջորդ փուլը լինելու է ոչ թե «ՊՊԾ-ների գրավումը, այլ Ազգային ժողովի եւ Բաղրամյան 26-ի», քանի որ միայն այդկերպ է հնարավոր լուծում տալ հանրության առաջ քաշած խնդիրներին: Ի պատասխան Սահակյանն ասաց, թե Փոստանջյանի իրավունքն է նման բաներ հայտարարելը: