ԱՊՀ երկրների գագաթնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 1915թ. աշնանը՝ Աստանայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում կայացած գագաթնաժողովի ժամանակ։
«Մենք պայմանավորվեցինք, որ նախագահությունը փոխանցվում է Ղազախստանին, եւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Աստանայում մենք կանցկացնենք պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը»,- ասել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ ճիշտ ամսաթիվը դեռեւս որոշված չէ։ «Այն մենք կհստակեցնենք ավելի ուշ»,- ասել է Լուկաշենկոն։