տուն Լուրեր Հաջողված փորձն ընդլայնվում է. Ազգային երգ ու պար՝ ևս 100 դպրոցում

Հաջողված փորձն ընդլայնվում է. Ազգային երգ ու պար՝ ևս 100 դպրոցում

84
0
 IMG_20150520_115838
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորոգրել 2015-2016 ուսումնական տարվանից «Ազգային երգ ու պար» առարկան Հայաստանի Հանրապետության ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում  ներդնելու վերաբերյալ:  Առարկայի դասավանդման ծրագրում ընդգրկվել է  յուրաքանչյուր մարզից 5-ական և  Երևանից 50 դպրոց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է 2014-2015 ուսումնական  տարվա սկզբին,  հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին դպրոցում՝  սկսվում է հինգերորդ դասարանից և ավարտվում յոթերորդ դասարանում:
Հիշեցնենք, որ «Ազգային երգ ու պար» առարկայի  տարեվերջյան հաշվետու համերգի ժամանակ,   ՀՀ ԿԳ նախարարն իր ելույթում նշել էր, որ առարկայի փորձարկման առաջին փուլը հաջողված է եղել և   խանդավառությամբ  է ընդունվել դպրոցների կողմից: Նախարարը նշել էր նաև, որ այս մեկ տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ բազմաթիվ դիմում հայտեր է ստացել տարբեր դպրոցներից՝  «Ազգային երգ ու պար» առարկան իրենց մոտ նույնպես ներդնելու վերաբերյալ: Հաշվի առնելով  դպրոցների հետաքրքրությունը նոր առարկայի հանդեպ, ինչպես  նաև կադրերի և համապատասխան պայմանների առկայությունը, ԿԳ նախարարը որոշել է հաջողված փորձը ընդլայնել: