տուն Լուրեր Հաջողության չհասնելու դեպքում, կփորձենք այլ ճնշման մեխանիզմներ բանեցնել

Հաջողության չհասնելու դեպքում, կփորձենք այլ ճնշման մեխանիզմներ բանեցնել

96
0

արամ-մանուկյան1

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ մեկնարկած «4+4+4» ձևաչափով քննարկումներին անդրադարձավ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ԱԺ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ իր համար կարևոր չէ այն հանգամանքը, թե քննարկումներին քանի հոգի ավել կամ պակաս է եղել. «Մեզ համար կարևորն այն է, որ այդ բանակցությունների արդյունքում հասնենք այնպիսի պայմանավորվածությունների, որի միջոցով կբարձրանա քաղաքական ուժերի, մեր հասարակության վստահությունն  առ այն, որ կեղծիքները հասնելու են նվազագույնի: Կհասնե՞նք դրան` կհամարենք հաջողված, չե՞նք հասնի՝ կփորձենք ուրիշ մեթոդներ կիրառել, կփորձենք այլ ճնշման մեխանիզմներ բանեցնել, որպեսզի օրենքը բարելավվի»:

Արամ Մանուկյանը նաև անդրադարձավ «Ժառանգություն» խմբակցությանը, որը չէր մասնակցել քննարկումներին.«Իրենց մոտեցումներն այնպիսին էին, որ միանգամից փողոցն օգտագործեն՝ ճնշման միջոց, կամ զուգահեռ անցկացնեն այդ երկուսը միասին: Ես չեմ ուզում, բայց կարծում եմ, որ դեռ կհասնենք դրան»:

Ասուլիսի մյուս բանախոս, Հայաստանի հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը համաձայնեց Արամ Մանուկյանի այն մտքի հետ, որ «4+4+4» ձևաչափով քննարկումների կազմի քանակն այդքան էլ կարևոր չէ. «Երկուսն ավել, մեկը պակաս՝ դա էական չի, որովհետև կարող է լինել մեկ մարդ և այնպիսի ոչ կոնստրուկտիվ որոշում կայացնի, որ ձախողի այդ ամբողջ քննարկումը»:

Նիկոյանի կործիքով՝ երևույթը դրական է և հենց այնպես չէ, որ իշխանությունը մասնակցում է այդ քննարկումներին.«Մենք հենց այնպես չէ, որ համաձայնել ենք այդ առաջարկին մասնակցելու: Մենք կիսում ենք այդ մտավախությունը և ասում ենք, որ անհրաժեշտ է բարձրացնել հանրության վստահության մակարդակը ընտրությունների արդյունքների վերաբերյալ»: