տուն Լուրեր Հաջող հանդես եկա և սպասում էի ավելի բարձր միավորների. Անաստասիա Գալուստյան

Հաջող հանդես եկա և սպասում էի ավելի բարձր միավորների. Անաստասիա Գալուստյան

78
0

572

Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը գոհ է պատանեկան Օլիմպիական խաղերում կարճ ծրագրում ունեցած իր ելույթից: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

«Ինձ շատ դուրս եկավ երկրպագուների առաջկցությունը: Ավելի հեշտ էր սահելը, երբ գիտես որ ներկա են հայ երկրպագուներ:Ինչ-որ կերպ դա ինձ օգնում էր: Իսկ ինչ վերաբերում է ներկայացված համարին, ապա հաջող հանդես եկա և սպասում էի ավելի բարձր միավորների: Ամեն դեպքում, ես գոհ եմ կարճ ծրագրից: Արեցի այն ամենն ինչ կարող էի: Իսկ ազատ ծրագրում կպայքարեմ բարձր հորիզոնականների համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Գալուստյանը: