Բրազիլիայում տեղի ունեցած Մունդիալ 2014-ում Գերմանիայի հավաքականի տարած հաղթանակը զգալի տնտեսական օգուտ է բերել Գերմանական ֆուտբոլային միության (DFB) տեխնիկական հովանավոր Adidas ընկերությանը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում կատարելով սպորտային հագուստ արտադրող գործադիր տնօրեն Հերբերտ Հայները:
Հաղորդվում է, որ 2013թ.-ին նոր համազգեստի ներկայացումից հետո վաճառվել է ավելի քան 3 միլիոն մարզաշապիկ: Դա նվազագույնը 2 անգամ գերազանցում է 2006թ.-ի համազգեստի գրանցած վաճառքի ցուցանիշը:
Նշվում է նաև, որ Յոահիմ լյովի սաների մարզահագուստը մեծ մասսայականություն է վայելում Գերմանիայից դուրս ապրող երկրպագուների շրջանում, քանի որ դրա գնորդների 1/3-ը սպառվում է օտար շուկաներում: