տուն Լուրեր Հաղթանակ՝ 5:2 հաշվով. «Բարսելոնը» կիսաեզրափակչում է (տեսանյութ)

Հաղթանակ՝ 5:2 հաշվով. «Բարսելոնը» կիսաեզրափակչում է (տեսանյութ)

95
0

neymar-messi-andre-gomes-barcelona-real-sociedad-copa-del-rey-26012017_depbooyakoha1rmlcsqtmh2eo

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ռեալ Սոսյեդադին» և հաղթեց 5:2 հաշվով:

Հանդիպման 17-րդ րոպեին Լուիս Սուարեսի փոխանցումից հետո Դենիս Սուարեսը բացել է հաշիվը: 55-րդ րոպեին Նեյմարի վաստակած 11-մետրանոցը դիպուկ է իրացրել Լիոնել Մեսսին:

7 րոպե անց Խուանմին Սիլեսենի գլխավերևով գնդակն ուղարկել է դարպասը՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Հաջորդ րոպեին Լուիս Սուարեսը վերականգնել է 2 գոլի առավելությունը:

10 րոպե անց Վիլիան Խոսեն դարձյալ կրճատել է հաշվի տարբերությունը:

Խաղավերջին «Բարսելոնը» 2 րոպեում 2 գոլ է խփել. 80-րդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո Սուարեսը 4-րդ գոլն է խփել, իսկ 82-րդ րոպեին կատալոնացիների 5-րդ գոլը խփել է փոխարինման մտած Արդա Թուրանը:
https://youtu.be/OfWyAm0zAww