Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի էջում գրել է. « Լուրերի մասին… Երեկ վերջին անգամ Լուրերի գլխավոր թողարկման ավարտին ասեցի «Շնորհակալություն ուշադրության համար: Բարի գիշեր»:
Ի դեպ, շնորհակալության շուրջ վիճել ենք կոլեգաներիս հետ: Ասում էին մի’ ասա շնորհակալություն հեռուստադիտողին, պիտի հակառա’կը լինի, ես էլ ասում էի, ո’չ, եթե մարդը նայում է մեզ` ուրեմն մե’նք պետք է շնորհակալ լինենք, որ մեզ է ընտրել: Ու որքան էլ որ չհամաձայնվեցին, միևնույն է, ես ամեն եթերի վերջում ասում էի «Շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր»:
Հիմա էլ, միակ բանը որ ունեմ ասելու՝ շնորհակալությունն է:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՇՈՒՏՈՎ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ…»: