տուն Լուրեր Հաղորդավար Արտակ Վարդանյանը՝ սիրահարների տոնի և սպասված սիրո խոստովանության մասին

Հաղորդավար Արտակ Վարդանյանը՝ սիրահարների տոնի և սպասված սիրո խոստովանության մասին

193
0

artak

Հեռուստահաղորդավար Արտակ Վարդանյանի համար Սուրբ Սարգսի տոնն ընդամենը գեղեցիկ օր է։ Նա աղի բլիթ երբևէ չի կերել և երազներ չի տեսել. «Ճիշտն ասած, այս տոնի հետ կապված շատ ասելիք չունեմ, իհարկե, լավ եմ վերաբերվում, բայց աղի բլիթ չեմ կերել երբեք»,- մեզ հետ զրույցում խոստովանեց Արտակը:

Հարցին՝ թե ունի՞ հատուկ շնորհավորանք ինչ-որ մեկի համար, հաղորդավարը չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ դա գաղտնիք է:

Մենք հետաքրքրվեցինք՝ առհասարակ, տոն օրերին լսե՞լ է սիրո խոստովանություններ, Արտակը դժվարացավ հիշել. «Գուցե լսել եմ, բայց քանի որ չի ասել նա, ումից կուզեի լսել, չեմ հիշում»: