տուն Լուրեր Հադրութում պահանջել են Բակո Սահակյանի հրաժարականը

Հադրութում պահանջել են Բակո Սահակյանի հրաժարականը

70
0

Արցախի Հադրութ քաղաքում հավաք է տեղի ունեցել, որտեղ ելույթ է ունեցել «Լույս Արցախին» նախաձեռնող խմբի ղեկավար Վահան Բադասյանը:

Բադասյանը նշել է, որ ստեղծվել է իշխանության ճգնաժամ, քանի որ հայաստանյան իրողությունները, թավշյա հեղափոխությունը սահուն կերպով չեկան Արցախ: «Արցախի նախագահին խնդրել էինք, որ շնորհավորի Հայաստանի ժողովրդին այս մեծ ազգային զարթոնքի համար և խոստանա Արցախում կատարի բարեփոխումներ, սակայն Արցախի նախագահը իր համակարգը, լինելով հայաստանյան ռեժիմի շարունակությունը, այդպես էլ չցանկացավ, որ կատարի բարեփոխումներ», – ասել է նա:

Բադասյանը նշել է, որ հունիսի սկզբին Ստեփանակերտում հայտնի դեպքերից հետո տեղի ունեցած կադրային փոփոխությունները բարեփոխում չեն: Բակո Սահակյանը ցանկանա թե ոչ, հայ ժողովրդի զարթոնքի ալիքը հասնելու է Արցախ: Նրա խոսքով, լավ կլինի, որ ընդունի իրենց առաջարկությունները և հրաժարական տա:

Վահան Բադասյանն ընդգծել է նաև դատախազի և պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանի հրաժարականի անհրաժեշտությունը, քանի որ վերջինս, նրա խոսքով, Արցախում բոլոր հայտնի ծեծ ու ջարդի հեղինակն է, իսկ դատախազությունն աչք է փակել այս ամենի վրա: