Հայցում եմ բոլոր այն մարդկանց ներողամտությունը, որ այս ժամին պատրաստվում են ճաշել կամ արդեն ճաշում են …
ու հրավիրում եմ բոլոր համապատասխան կառույցների ուշադրությունը !!!
Գնորդը ,,Մաշտոցի,, պողոտայի վրա գտնվող ,,ԿԱպիտալ,, խանութից գնել է հաց ու արդեն տանը, երբ երեխան հացի մի կտոր է պոկել ուտելու, հայտնաբերել են առնետի ,,կեղտ,, Ես դժվարանում եմ պատկերացնել, թե ինչպիսի սանիտարական նորմեր են գործում այն արտադրամասում, որտեղից խանութը հաց է ստանում, ու եթե ծնողը պատահաբար չնկատեր, երեխան պիտի ուտեր այս հացի կտորը՝ հնարավոր հետևանքների մասին էլ բժիշկները իրենց կարծիքները կասեն…
ՀԳ. ու չփորձեք , մեղավորին թողնեք , անիմաստ հարց ու պատասխանի ետևից ընկնեք…այդ խանությում հայտնել են թե հացը որ փուռից են ստանում..
Բելլա Լալայանի ֆեյսեբուքյան գրառումը: