Երեւանի Էրեբունի թանգարանի հարակից տարածքից մեկնարկել է երթը դեպի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ակցիան կոչվում է` «Հաց ենք տանում հաց բերողին»:
Երթին մասնակցում են Արթուր Սարգսյանի հարազատները, ընկերներն ու «Սասնա ծռեր» խմբի աջակիցներ: Ներկա է նաեւ Արթուր Սարգսյանի հայրը: Վերջինս հուզված էր եւ չկարողացավ պատասխանել լրագրողների հարցերին:
Արվեստագետ Արա Պետրոսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսկերպ ցանկանում են ցույց տալ, որ աջակցում են Արթուր Սարգսյանին: Մեր հարցին` կա՞ արդյոք պայմանավորվածություն, որ թողնեն սնունդ փոխանցել, Պետրոսյանն ասաց` չի կարծում, որ թույլ չտան:
Ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքին, ապա Պետրոսյանն ասաց, որ դա անլուրջ է, քանի որ այն ժամանակ բոլորն էլ «Սասնա ծռերի» աջակիցներն էին: