Դորտմունդի «Բորուսիայի» ու Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն առաջիկա օրերին մտադիր է հայտնել, թե որտեղ է մրցաշրջանի ավարտից հետո շարունակել կարիերան, հաղորդում է Armsport.am-ը:
Գերմանացի ֆուտբոլիստը կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի. նա կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա» կամ անգլիական «Մանչեսթեր Սիթի», ինչպես նաև հնարավորություն ունի երկարաձգելու պայմանագիրը դորտմունդցիների հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գյունդողանն արդեն մերժել է «Բարսելոնային»՝ ցանկանալով տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
«Բորուսիայի» հետ Գյունդողանի պայմանագիրն ավարտվում է 2017 թվականի ամռանը: