Գյումրու Թատերական հրապարկում դարձյալ հավաքվել են էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող գյումրեցիները: Նշենք, որ այսօր ցույցի մասնակիցների թիվը նախորդ օրերի համեմատ մեծ է, եւ ինչպես ակցիայի մասնակիցներն են նշում, ոստիկանության գործողությունները փաստորեն հակառակ ազդեցությունն ունեցան, եւ պայքարն ավելի է հզորացել:
Այս պահին Թատերական հրապարակում հնչում են հայրենասիրական երգեր, եւ երիտասարդները երգում ու պարում են: Միաժամանկ տեղի է ունենում նաեւ հանրային քննարկում, բերման ենթարկված ակտիվիստները հավաքված գյումրեցիներին ներկայացնում են, թե ինչ է տեղի ունեցել, նշում են նաեւ, որ պայքարը շարունակվելու է, միաժամանակ ծրագրում են նաեւ, թե ինչ գործողություններ են իրականացվելու այսօր:
Ըստ ակտիվիստների՝ նրանք զորավիգ են լինելու մայրաքաղաքում ընթացող պրոցեսներին: Ըստ այդմ՝ իրենք կպլանավորեն իրենց անելիքները: