տուն Լուրեր Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուևորներին կազատեն 10 հազար դրամի պետական տուրք վճարելուց

Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուևորներին կազատեն 10 հազար դրամի պետական տուրք վճարելուց

135
0

khKzZ8ovKmaU05PvjMYdUcmJjz

Այսօր Ազգային Ժողովի նիստի մեկնարկին ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը խոսեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին:

«Ըստ փոփոխությանˋ օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձի ելքի համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուևորներին ազատել 10 հազար դրամի պետական տուրքի վճարումից: Դա արվում է ընդհանուր առմամբ ներգնա տուրիզմի զարգացման, տարածաշրջանում ավիափոխադրումների շուկայի մրցունակության բարձրացման և ներգնա բյուջետային ավիաընկերությունների ներգրավվման համար»,-ասաց Ավետիսյանը: