տուն Լուրեր Գյումրու օրը նշելու համար ծախսվել է 8 միլիոն դրամ

Գյումրու օրը նշելու համար ծախսվել է 8 միլիոն դրամ

115
0

գյումրուօր

Սեպտեմբերի 25-ին նշվելու է Գյումրու օրը: Հանրապետության երկրորդ քաղաքում այս օրերին նախապատրաստական որոշակի աշխատանքներ են իրականացվում: Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունից Araratnews.am-ին փոխանցեցին, որ տոնական միջոցառումները կմեկնարկեն օրվա երկրորդ կեսից: Այդ օրը նախատեսված է Գյումրու պարարվեստի դպրոցի նորակառույց շենքի բացման արարողությունը: Միջոցառումներ կիրականացվեն ոչ միայն կենտրոնական փողոցում, այլ նաեւ Գյումրու մի շարք հատվածներում:

Երեկոյան Գյումրու Վարդանանց հրապարակում նախատեսված է տոնական համերգ, որը եզրափակվելու է հրավառությամբ:

Գյումրու օրվա միջոցառումներն իրականացնելու համար քաղաքի բյուջեից հատկացվել է 8 միլիոն դրամ:

Նշենք, որ այս պահին Գյումրիում նախընտրական քարոզարշավը դադարեցված է` պայմանավորված ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու մահվան հանգամանքով: Ի դեպ, ԲՀԿ-ական գործիչները տեսակետ էին հայտնել, որ Գյումրու օրվա տոնական միջոցառումները պետք է չեղյալ համարվեին: