Երեկ հանրապետության բուհերում ավարտվեց դիմորդների փաստաթղթերի ընդունման առաջին փուլը: Շիրակի մարզում հանրակրթական դպրոցն ավարտած 2346 շրջանավարտից (12-րդ դասարանցի) միասնական քննությունների մասնակցության հայտ է ներկայացրել միայն 1013-ը: Նախնական տվյալներով` նրանց 50-60 տոկոսը նախընտրել է մայրաքաղաքի բուհերը:
Այս տարի Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղերում բակալավրի կրթական ծրագրի համար նախատեսված է անվճար 105 եւ վճարովի 876 տեղ: Վարձավճարները տատանվում են 250 000-400 000 դրամի սահմաններում:
Երեկ՝ մինչեւ ժամը 12-ը, նշված 3 բուհերում դիմորդների փաստաթղթերի ընդունման պատկերն այսպիսին էր.
60 դիմորդի փաստաթուղթ ուներ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, Գյումրու պետական մանկավարժականում ՀՀ կառավարության սահմանած տեղերի 50 տոկոսն էր լրացվել, իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 116 դիմումատու էր: Վերջինում, առաջին փուլի նախնական տվյալներով, հավանաբար, թափուր է մնալու շուրջ 40 տեղ, թեպետ հանձնաժողովի քարտուղար Արտակ Հովհաննիսյանը փոխանցեց, որ ընթացքում շարունակվել է դիմումատուների հոսքը:
Մյուս 2 բուհերը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի համեմատությամբ, հավանաբար, ավելի շատ թափուր տեղեր կունենան:
Նախորդ տարվա համեմատ, դիմորդների թիվը պակասել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պապոյանի խոսքով` անցած տարի առաջին փուլում իրենք ունեցել են 105 դիմորդի փաստաթուղթ:
Հոդվածն ամբողջությամբ՝այստեղ