Հունիսի 20-ին, ժամը 00.07-ին Արտակարգ Իրավիճակների Նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող թիվ 2 քիսաքանդ հանրակացարանում փլուզվել է պանելային հատվածը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մասնակի փլուզվել է շենքի տանիքը (մոտ 60 քմ) և կողային պատը (մոտ 100 քմ). տուժածներ չկան: Շենքն ունի 4-րդ կարգի վթարայնության աստիճան: Հրշեջ-փրկարարները սահամանազատել են վտանգավոր հատվածը և տարահանել 10 բնակչի:
Նշված հատվածում ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները սահմանել են հերթապահություն: Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն: