տուն Լուրեր Գյումրիում որդին դանակահարել է մորը

Գյումրիում որդին դանակահարել է մորը

167
0

Գյումրիում որդին դանակի ավելի քան 10 հարվածով սպանել է մորը, այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Հունիսի 19-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել է, որ Գյումրիի Ղուկասյան փողոցի 12-րդ շենքերից մեկում որդին դանակահարել է մորը:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանները, կատարվում է քննություն:

Տարբեր տեղեկությունների համաձայն՝  իրավապահները երկար ժամանակ փնտրել են  սպանվածի 50-ամյա որդուն,հայտնաբերել և բերման են ենթարկել  միայն լուսադեմին:

Կինն ապրել է դստեր և որդու հետ: Սպանության օրը դուստրը տանը չի եղել: Հենց նա էլ տուն վերադառնալուց հետո հայտնաբերել է մոր դին: