ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հոկտեմբերի 4-ին Գյումրիում 11-ամյա Սարգիս Տիգրանյանի մահվան դեպքին, ասել է, որ երեխան առողջական խնդիրներ չի ունեցել:
«Դպրոցում երբեք չի եղել, որ ինքնազգացողությունը վատանա: Երեխան առողջական խնդիրներ չի ունեցել»,-ասել է վարչության պետը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ողբերգական դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ Գյումրու Կույումջյանի անվան թիվ 21 դպրոցում. աշակերտ 11-ամյա Սարգիս Տիգրանյանը մահացել էր ֆիզկուլտուրայի դասի ժամանակ:
Այս մասին Araratnews.am-ին հայտնել էին Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից: