Գյումրիում կտեղադրվեն ոստիկանական հենակետեր:
Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշելելով, որ քաղաքում կտեղադրվեն նամանատիպ 3-4 հենակետ:
«Արդեն իսկ կապայմանավորվածություն ՀՀ ոստիկանության հետ: Հենակետերը պետք էտեղադրվեն քաղաքի տարբեր՝ հիմնականում բանուկ հատվածներում, որտեղբնակչությունը շատ է»,- նշեց Սամվել Բալասանյանը՝ կարևորելով այս նախաձեռնությունը:
Անդրադառնալով լրագրողների՝ հենակետերից մեկի տեղակայման վայրի ընտրության հետ կապված հարցին, քաղաքապետը վստահեցրեց, որ դա ամենամարդաշատ տեղն է: «Տեղերն իրենք են ընտրել, բայց մենք թույլատվություն տվել ենք»,- հավելեց քաղաքապետը՝ վստահեցնելով, որ տարածքը, որտեղ տեղակայվելու է հենակետերից մեկը կանաչ գոտի չէ, ինչպես ներկայացվում է. խոսքը վերաբերում է «Խաչքարերեի պուրակ»-ի վերջնամասին, «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի հանդիպակաց տարածքին: