տուն Լուրեր Գյումրիում կստեղծվի ճարտարապետական վերականգման կենտրոն

Գյումրիում կստեղծվի ճարտարապետական վերականգման կենտրոն

146
0

gyumri-techoparkԳյումրու կենտրոնում կտեղադրվի քաղաքի պատմական կենտրոնի նախագծման, վերականգման և արխիվացման կենտրոնի հիմնաքարը: «Գյումրու ընկերներ» հիմնադրամի կողմից իրականացվող նախագծի մասին հունիսի 18-ին տեղեկացրեց Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն:

«Կենտրոնը կտեղակայվի պատմամշակութային արժեք ունեցող շենքում, որտեղ վերականգնումից հետո կգործի Գյումրու պատմամշակությային կենտրոնի և ճարտարապետական վերականգման կենտրոն: Այդտեղ կկատարվեն արխիվացման, փաստագրման և նախագծման աշխատանքներ: Գյումրու իշխանությունների հետ համատեղ ստեղծվող կենտրոնը հնարավորություն կտա արտասահմանյան և հայաստանցի ճարտարապետներին համատեղ կազմել Գյումրու պատպամշակութային կենտրոնի վերականգման ծրագիրը», — տեղեկացրեց Անտոնիո Մոնտալտոն:

Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսը տեղեկացրեց, որ կենտրոնի բացումն ակնկալում է կատարել 2016թ. հունիսի, որտեղ նաև կենտրոնանալու է Գյուրջիևյան կենտրոնը, քանի որ ծնունդով այս գյումրեցին աշխարհում ունի մեծ համբավ և կենտրոնը կարող է դառնալ զբոսաշրջիկների այցելության մեկ վայր ևս:

Կենտրոնը կտեղակայվի Գյումրի քաղաքի համայնքի սեփականություն հանդիսացող Շիրազի 30 հասցեում գտնվող շենքում, որը նախկինում հանդիսանում էր Դրամփյանների առանձնատունը: Այն 30 տարի ժամկետով անհատույց հանձնվում է «Գյումրու ընկերներ» հիմնադրամին՝ նորոգման, վերականգման և օգտագործման համար: