Այսօր գիշերը ժամը 4-ի սահմաններում 1952 թվականին ծնված Վարդգես Երեմյանը, «Օպել» մակնիշի մեքենայով բախվելով Գյումրու կենտրոնական զբոսայգու՝ «Գորկու սադի» դիմաց գտնվող քանդակագործ Արտուշ Պապոյանի հեղինակած արձաններին, ջարդուխուրդ է արել: Որպես հանցագործություն այս դեպքը գրանցված է ոստիկանությունում: Ոստիկանությունից առայժմ չեն կարող հստակ ասել՝ վարորդը խմա՞ծ է եղել, թե՞ աչքն է կպել:
Քանդակագործը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ արձաններն արդեն իսկ իր մոտ են՝ վերականգման: «Ահագին աշխատանքներ կան կատարելու արձանների վրա, մեքենան այնպես է խփել, որ պատվանդանը փլվել է, արձաններն էլ ջարդուխուրդ են եղել: Գումարային տեսակետով հիմա հաշվարկներ պետք է արվեն, խոշոր մասշտաբի ֆինանսական ծախսեր են . վերջը պատվանդանն է ջարդվել, եւ՛ երկու ֆիգուր տապալվել են, սաղ կոտրվել են: Քաղաքապետարանը շահագրգռված է, որ վերականգնվեն, հիմա իրավական հարցեր են ճշտվում, ԱՊՊԱ, չգիտես ինչ… Ճիշտ է՝ տխուր է, բայց լավ է, որ մարդկային զոհեր չեն եղել», -ասաց քանդակագործը:
Ամբողջական նյութը՝ aravot.am