տուն Լուրեր Գյումրիում կբարձրանան մանկապարտեզների վարձավճարները

Գյումրիում կբարձրանան մանկապարտեզների վարձավճարները

96
0

Օրերս մամուլում հրապարակումներ  եղան այն մասին, որ Գյումրիում սպասվում են որոշ մանկապարտեզների վարձավճարների բարձրացումներ: Թե ինչի հետ են կապված թանկացումները, եւ որքանով կբարձրանա վարձավճարը՝ AraratNews.am-ը փրձեց պարզել Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանից:

«Քաղաքում գործում է 24  մանկապարտեզ, որոնց վարձավճարները տատանվում են 6000- 8000 դրամի սահմաններում»,- ասաց Սուլթանյանը՝ հավելելով, որ միայն 4 մանկապարտեզի վարձավճարն է բարձրացել, ընդ որում՝ երկուսում 1000-ական, երկուսում  էլ 500-ական դրամով, որը պայմանավորված է դոնոր կազմակերպությունների ծրագրերի դադարեցման հետ, քանի որ դրանք եղել են ժամանակավոր: Վարձավճարների բարձրացումները համաձայնեցվել են ծնողների հետ:

AraratNews.am-ի այն հարցին՝ թե կա՞ն արդյոք  նոր դոնոր ծրագրեր 2019 թվականի համար՝   Հայկ Սուլթանյանը պատասխանեց, որ նոր ծրագրեր առայժմ չկան: