տուն Լուրեր Գյումրիում հայտնաբերված հակատանկային ականները եղել են ուսումնական

Գյումրիում հայտնաբերված հակատանկային ականները եղել են ուսումնական

91
0

66

Գյումրիում հայտնաբերված  հակատանկային ականները եղել են ուսումնական:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻ ՇՄ փրկարարական վարչությունից, մայիսի 1-ին 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրու Բուլվարային թաղամասում հայտնաբերվել է ականանման առարկա:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Բուլվարային թաղամասում՝ ավտոբուսի կայանատեղիի մոտ, դաշտամիջյան հատվածի տարբեր մասերից հայտնաբերվել է 12 հակատանկային У-ТМ-62П3 տեսակի ուսումնականական, որոնցից 4-ը՝ մասնատված: Ականները տեղափոխվել են ոստիկանության Մուշի բաժին:
«Ահազանգից հետո մենք անմիջապես տեղեկացրել ենք ՀՀ ոստիիկանության և ՀՀ ՊՆ N զորամասի ականազերծող խմբին: Տեղում վերջիններս պարզել են, որ ականները ուսումնական են»,-«Արմեպրես»-ին ասաց ՇՄ փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը: